Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մանկական պատկերազարդ ատլասը

Մանկական պատկերազարդ ատլասը
19.07.2019 | 18:29

Հուլիսի 20-ին, ժամը 14։00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան տեղի կունենա Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդեսը։ Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հրատարակած այս ատլասը նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։ Ներկայացված են Աշխարհը, Եվրոպան, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանն ու Արցախը: Այն նաև ուշագրավ տեղեկություններ է տալիս զարմանահրաշ ճարտարապետական հուշարձանների՝ աշխարհի հին ու նոր հրաշալիքների, ամենայուրահատուկ, ամենահետաքրքիր, ամենատպավորիչ կառույցների, կամ ամենա-ամենա կենդանիների ու բույսերի, բնական երևույթների և այլնի մասին:

Շնորհանդեսի այցելու փոքրիկների համար յուրօրինակ զվարճազբաղ միջոցառումներ են նախատեսված։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ